ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2023
Քանդակագործ՝ Սարգիս Բաբայան
Ճարտարապետ՝ Լևոն Առաքելյան
Հայ
քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988), ՀՀ Ազգային
ժողովի նախագահ (1999), ՀՀ ազգային հերոս (հետմահու, 1999) Կարեն Դեմիրճյանի արձանը
կանգնեցվել է նրա անունը կրող Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց՝ Լենինգրադյան
փողոցին հարող տարածքում: Արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2023 թ. սեպտեմբերի
9-ին՝ համալիրի կառուցման 40-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ:
Կարեն Դեմիրճյանը քանդակված է իր կերպարին բնորոշ շարժման մեջ, դեպի ժողովուրդը քայլելիս: Արձանը
բրոնզաձույլ է, 3.6 մ բարձրությամբ, պատվանդանի բարձրությունը 1.4-1.6 մ է, ունի թեք հարթակի տեսք՝ նման համալիրի աստիճաններին: Արձանը հարգանքի
տուրք է հայազգի գործչին:
Ծիծեռնակաբերդի զբոսայգի