ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Արվեստի դեսպանատուն
«Արվեստի դեսպանատուն»-ը արվեստի կենտրոն է, որտեղ գործում է պատկերասրահ, արվեստի դպրոց և արվեստանոցներ։
«Արվեստի
դեսպանատուն»-ը տեղակայված է Արգենտինայի ու Սլովակիայի դեսպանատների հարևանությամբ։ Այն խթանում
է հայկական մշակույթը՝ մեծացնելով ժամանակակից հայ արվեստագետների տեսանելիությունը
համաշխարհային արվեստի ասպարեզում, ինչպես նաև հնարավորություն է տալիս միջազգային ճանաչում
ունեցող արտիստներին ներկայացնել իրենց ցուցադրությունները Հայաստանում:
Կենտրոնում
կազմակերպվում են ցուցահանդեսներ, արվեստի երեկույթներ, դասախոսություններ, վարպետաց
դասեր և այլ միջոցառումներ։
Սայաթ-Նովայի պող. 28
+37494 715 100