ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

«Հեփիում» թանգարան


Ժամանակակից թանգարան, որտեղ հանդիպում են զվարճանքն ու մշակույթը:


«Հեփիում» ժամանակակից արվեստի կենտրոնը իր ձևաչափով միակն է Հայաստանում, որտեղ զվարճանքն ու թանգարանը համատեղվում են։ Մեկ վայրում կարող եք գտնել զվարճանք, խաղեր ու ինքնատիպ քանդակների ցուցադրություն: 

Երկհարկանի թանգարանի ամեն մի հատված իր նշանակությունն ունի։ Ներս մտնելուն պես այցելուներին դիմավորում են անսովոր մեծ չափերի իրեր՝ յուրօրինակ դեկորներ դարձած, օրինակ՝ «Pink Berry» պաղպաղակը, «Tosp»-ի շապիկը, «Coca-Cola»-ի շիշը, «iBOLIT mobi»-ի սմարթֆոնը, «Добрый» հյութը, «Royal Armenia» սուրճի բաժակը, «iLusin»-ի գրիչը և նոթատետրերը, «Longway»-ի ֆրին... Մեծ իրերի այս միտքը շարունակվում է նաև ներքևի հարկում, որտեղ հսկայի սենյակն է:

Հարևանությամբ մեկ այլ ինքնատիպ սրահ է՝ գլխիվայր շրջված կահավորմամբ։ Այստեղ կարելի է լուսանկարվել սովորական դիրքով, ապա ստացված նկարը շրջել և հայտնվել սրահի առաստաղից կախված վիճակում։ Առաջին հարկում է գտնվում հակասթրեսային սենյակը ինչպես նաև այլ զվարճալիքներ ու խաղեր: 

Թանգարանի ամբողջ տարածքում շրջում են հայտնի հեքիաթների հերոսներ, որոնք հյուրերին ուղեկցում են իրենց կախարդական աշխարհը։

Թանգարանը հետաքրքիր է տարբեր տարիքի մարդկանց համար:
«Հեփիում»-ում կարելի է հետաքրքիր, ինքնատիպ ու զվարճալի լուսանկարներ ստանալ: Այստեղ կարող են կազմակերպվել հետաքրքիր միջոցառումներ, անհատական ու խմբակային այցեր, նույնիսկ հարսանյաց լուսանկարահանումներ։ 


Վաղարշյան փող. 19
+37499 538 080