ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.159
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան
Շենքը գտնում է Մարշալ Բաղրամյան պողոտա, 3 հասցեում: Կառուցվել է 1954 թ. որպես Հայաստանի գրողների միության վարչական շենք և Գրողների տուն:
Սկզբնապես շենքը լուծված էր երկհարկանի առանձնատան տեսքով՝ տեղադրված Մարշալ Բաղրամյան պողոտայի կարմիր գծից ներս` ոչ մեծ այգում, որն ընդհանուր առմամբ բնորոշ է պողոտայի այդ մասի կառուցապատմանը:
Շենքը համաչափ է: Կենտրոնական մասը լուծված է ընդհանուր մակերեսից դուրս եկող կիսաշրջան ծավալի տեսքով՝ մշակված նրբագեղ կամարաշարով, որտեղ գտնվում է գլխավոր մուտքը:
Առաջին հարկում նախասրահը, դահլիճները և ծառայողական սենյակներն են: Նկուղային հարկում հանդերձարան է և սրճարանը: Երկրորդ հարկում դահլիճն է: Կցակառուցված հատվածում ծառայողական սենյակներ են:
1970-ական թթ. կենտրոնական երկհարկ ծավալի վրա կառուցվել է երրորդ հարկ, բակի կողմից կցակառուցվել է չորս հարկանի ծավալ: Վերակառուցումից հետո շենքը կորցրել է իր ամբողջականությունն ու մասշտաբայնությունը:
Կառուցված է կարմիր, սրբատաշ տուֆով, միդիս շարվածքով: Երևանի հասարակական-մշակութային խոշոր կենտրոններից է:
Գեղարվեստական առումով բնորոշ է 1950-ական թթ. խորհրդահայ ճարտարապետությանը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան