ԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

«Գոյ թատրոն» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն


«ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունը մեզ տանում է վաղ անցյալ, դեպի 1988 թվականը, որը հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից` Խորեն Աբրահամյանի աջակցությամբ:

Դեռ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում էր սկսվել Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի և Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաև Արմեն Մազմանյանը: Այստեղ էլ չորս ռեժիսորները միմյանց համախոհներ գտնելով` 1988թ. հեռանում են «Կամերային»-ից, իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվեցին, հաղորդակցվեցին մտքերով և հաստատվելով Սունդուկյանի անվան թատրոնի ձեղնահարկում՝ սկսեցին «թատրոն կառուցել»:

1988թ. դեկտեմբերի 1-ին ստորագրվում է թատրոնի բացման հրամանը, սակայն մեկ շաբաթ անց վրա է հասնում տարերային աղետը:

«Գոյ»-ի անձնակազմը մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքների:Կարճ ժամանակահատվածում բեմադվում է Թումանյանի հեքիաթները՝ մոտ երեք ամիս խաղում են այս ներկայացումը, հույս ու հավատ ներշնչում անօթևան մնացած բազմահազարանոց մարդկանց:

1989թ. մարտի 1-ին լաբորատորիան բացում է իր դռները լայն հասարակության համար:


Գրիգոր Լուսավորիչ 6
+37499 547 510