ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ


2019 թ.


Գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Գլխավոր պողոտայի հյուսիսարևմտյան վերջնամասում՝ դեպի Հայփոստի շենք, Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում: Ունի շուրջ 20000 քմ տարածք:

Գլխավոր պողոտան նախագծվել է խորհրդային Երևանի առաջին գլխավոր հատակագծում (1924 թ.), ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից և պահվել է մայրաքաղաքի հետագա բոլոր հատակագծերում: Միավորում է միմյանց զուգահեռ Արամի (նախկին Սպանդարյան) և Բուզանդի (նախկին Սվերդլովի) փողոցները՝ հարավ-արևելքում հասնելով մինչև Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ (ըստ թամանյանական նախագծի), իսկ հյուսիս-արևելքում՝ մինչև Կոնդի զույգ թունելներ, որոնցով խորհրդային տարիներին քաղաքի կենտրոնը կապվել է Հրազդան գետի հանգստյան գոտու և Մանկական զբոսայգու հետ (այժմ փակված են ու չեն օգտագործվում): Գլխավոր պողոտայի շինարարությունը որոշ փոփոխություններով իրականացվել է ավելի ուշ, կառուցապատվել է շատրվաններով, ծաղկանոցներով, գազոններով: Պողոտայի Մաշտոց-Սարյան հատվածը կառուցվել է 1970-ական թթ., բարձրահարկ շենքերով կառուցապատվել է 2000-2010 թթ.: Հիմնանորոգվել է 2015-2016 թթ., կանաչապատվել է մոտ 10000 նոր տնկիներով (ծառեր, թփեր, ծաղիկներ), սալահատակվել է, կառուցվել են երգող շատրվաններ:

Քաղաքի երիտասարդ զբոսայգիներից է: Վերակառուցումից հետո, քաղաքային ավագանու 2019 թ. հոկտեմբերի 8-ին որոշմամբ կրում է հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Հեռավոր Արևելքում, մասնավորապես՝ Ճապոնիայում, Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս, Հայոց ցեղասպանության մասին 9 գրքի հեղինակ, աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Հովհաննեսի Աբգարի (օրիորդական անուն-ազգանունը՝ Անահիտ Աղաբեկյան, 1859-1937) անունը:

Այգու հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» ընկերությունների խումբը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Սարյան-Մաշտոցի պողոտա

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Seasons Park Station
ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
Սարյան-Մաշտոցի պողոտա
Դեկտեմբեր 31
Երք 12:00