ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն «ՆՓԱԿ»
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի երևույթ է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նորարար
Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ) Երևանում և Նյու Յորքում գործող հասարակական կազմակերպություն
է։
ՆՓԱԿ-ի
գործունեությունը, որը 1992 թվականին սկսվեց տարեկան մեկ խմբակային ցուցահանդեսով,
շատ շուտով վերածվեց ակտիվ և կենսունակ արվեստի կենտրոնի՝ տարեկան ավելի քան 20 միջոցառումներով:
ՆՓԱԿ-ն իր գործունեությունը սկսել է 1996թ.-ին Երևանի կենտրոնում գտնվող վարձակալած
տարածքում, որը հետագայում՝ 2002թ. փետրվարի 22-ին, ՀՀ կառավարության որոշմամբ անվճար
և անժամկետ տրամադրվել է ՆՓԱԿ-ին:
Որպես հաստատություն ՆՓԱԿ-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1996 թվականի ապրիլի
25-ին, հայ ավանգարդ նկարիչների խմբակային ցուցահանդեսով:
1995
թվականին ՆՓԱԿ-ը միաժամանակ հիմնադրվել է Նյու Յորքում՝ 501(c3) և բարեգործական հիմնադրամ՝
Երևանում:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փ. Բյուզանդի փող. 1/3
+37499 568 225