ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Հայաստանի երկաթուղու թանգարան
Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվել է Երևանի կայարանում 2009 թ. հուլիսի 31-ին:
Երկաթուղու պատմությանը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել Թբիլիսի - Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – Կարս երկաթուղին:
Առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը: Դրանից հետո սկսվեց Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին:
Հայաստանի երկաթուղու թանգարանում հավաքագրված ցուցանմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային տրանսպորտի ողջ պատմությունը: Այստեղ ներկայացված են Հայաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի կրկնօրինակներ, հին գնացքների, այդ թվում Նիկոլայ II կայսրի գնացքի, լուսանկարները, հին և ժամանակակից գնացքների մակետներ, երկաթուղային սարքավորումներ:
Խորհրդային տարիներին թանգարանը չէր գործում. միայն փոքրիկ ցուցահանդես էր ներկայացված գծերի վրա տեղակայված վագոնում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի - ուրբաթ՝ 09:00-15:00
Շաբաթ և կիրակի՝ փակ
ՄՈՒՏՔ
Մուտքն ավճար է: