ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան


Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանը ստեղծվել է մշակութային, գիտական, կրթական գործունեություն ծավալելու նպատակով:


Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին:

Թանգարանի հուշային մասը զբաղեցնում է 4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: Ուշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս: Ցուցադրության հուշային մասը սկսվում է բնակարանի նախամուտքից, երկրորդ սրահը բանաստեղծուհու աշխատասենյակ - ննջարանն է,  երրորդը՝ հյուրասենյակը: Բանաստեղծուհու կենդանության օրոք բնակարանը ունեցել է բաց պատշգամբ, որը թանգարանի ստեղծման ժամանակ դարձել է ցուցասրահ և ներկայացնում է բանաստեղծուհու կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ, հայտնի մարդկանցից ստացված հուշանվերներ, պարգևներ և նրա կյանքի օրոք հրատարակված գրքեր: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի- շաբաթ՝ 11:00-16:00

Կիրակի՝ 11:00 - 15:00

Երկուշաբթի՝ փակ 


ՄՈՒՏՔ


Ընդհանուր տոմս - 300 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն – 1500 դրամ

Ռուսերեն – 2000 դրամ

Կրթական ծրագիր – 500 դրամ


Կապուտիկյան փողոց, 1-ին շենք, բն. 26
+37410 520 930