ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան
Թանգարանի ստեղծման համար հիմք են ծառայել Հովհաննես Կարապետյանի անձնական՝ մոտ 4500 նմուշները։
Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: 1943 թվականին թանգարանը անվանակոչվել է հիմնադրի անունով և գործել ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտւի համակարգում: Թանգարանի շուրջ 12000 ցուցանմուշները դասակարգված են ընդհանուր երկրաբանության, հնէաբանության, հանքաբանության, հրաբխականության, ապարաբանության, օգտագար հանածոների և հանքային ջրերի պատմության բաժիններով: Թանգարանում ցուցադրված ցուցանմուշների շարքում խիստ ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը:
Թանգարանում գործում է «Բնագետ» էկոակումբը, որի տարբեր տարիքային խմբերում երեխաները ծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիական հիմնախնդիրներին: Պարբերաբար կազմակերպվում են բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի- ուրբաթ՝ 11:00-17:00
Շաբաթ և կիրակի՝ փակ
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 700 դրամ
Դպրոցականներ - 300 դրամ
Ուսանողներ - 300 դրամ
Օտարերկրացիներ – 1000 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ /մինչև 15 մարդ/
Հայերեն - 1500 դրամ
Օտար լեզուներ /ռուսերեն, անգլերեն/ – 2500 դրամ