ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ


Սուրբ Խաչ եկեղեցին ավանդական ճարտարապետական ոճ ունեցող գմբեթավոր եկեղեցի է: 2006


Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում:

Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1996 թ. ճարտարապետ Հրաչ Գասպարյանի նախագծով, ավարտվել  2006 թ.: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է: Եկեղեցին օծվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

Սուրբ Խաչ եկեղեցին ավանդական ճարտարապետական ոճ ունեցող գմբեթավոր եկեղեցի է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Սուրբ խորանում տեղադրված է անվանի արվեստագետ Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» հանրահայտ գեղանկարի կրկնօրինակը:

Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 2012 թ.։ Եկեղեցին ունի նաև հովվատուն, փոքր դահլիճ, բակում տեղադրված է հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Ներքին Չարբախ 2-րդ փողոց