ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ (հիմնահատակ քանդված)


Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված 5-6-րդ դարերի հին եկեղեցու վայրում: 17-րդ դար


Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր Երևանի ամենամեծ թաղում, որը հայտնի էր նաև Բուն քաղաք կամ Շահար (պարսկերեն`  քաղաք) անունով: Խորհրդային իշխանության որոշմամբ 1930-ականների սկզբին հիմնովին ավերվել է, և տեղում կառուցել «Մոսկվա» կինոթատրոնը: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, ըստ որոշ տվյալների, Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված 5-6-րդ դարերի հին եկեղեցու վայրում: Այն վերստին կառուցվել է 1679 թ. ավերիչ երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ` 17-րդ դարավերջին: 

Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների անունները կրող եկեղեցին եռանավ բազիլիկ էր, անգմբեթ: Ընդարձակ աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն էր՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերը տարբեր ժամանակների որմնանկարների 6 շերտ ունեին, որոնցից վերին երկուսը պաստառի, իսկ խորքերինը կրածեփի վրա էին:

Եկեղեցին քանդելիս դրանք շերտ-շերտ հանվել ու փոխադրվել են տարբեր թանգարաններ: