ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է հնամյա տաճարի վայրում: 2002
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել են Ավանի բնակիչներ ակադեմիկոս Գրիշա Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Աղաջանյանը 1996-2002 թվականներին: Գրիշա Մելիք-Սարգսյանի նախապապը՝ Մելիք Սարգիսը, 17-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցու նմանությամբ մեկ այլ եկեղեցի էր կառուցել Արցախում, իսկ նրա թոռը՝ Մելիք Ավետիսը, նորոգել էր գմբեթը:
Սուրբ
Աստվածածին եկեղեցու շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնամյա տաճարի սյան հիմնաքար: Եկեղեցու մանրակերտը
Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր երազում և պատրաստել: Հետագայում եկեղեցին նախագծվել
և կառուցվել է ըստ այդ մանրակերտի: Եկեղեցին ունի 11 մետր բարձրություն, 30 քմ տարածք
և զանգակատուն: Եկեղեցուն կից կառուցվել է նաև երիցատուն, ծխական խորհրդի ատենապետի
նստավայր և հոգևոր կենտրոն: Բակում տեղադրվել է ցայտաղբյուր և խաչքար:
Եկեղեցու շինարարությանն աջակցել է նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Արարատյան
հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Եկեղեցու
օծման արարողությունը կատարվել է 2002 թ. նոյեմբերի 9-ին: