ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՄԱԼԱԹԻԱՅԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նվիրված է Արցախյան ազատամարտում ընկած հերոսների և նահատակված մալաթիահայերի հիշատակին:


1991

1927 թ. Խորհրդային Հայաստան են գաղթում բազմաթիվ հայեր Փոքր Հայքի Մալաթիա քաղաքից՝ հիմնելով Երևանի Նոր Մալաթիա թաղամասը: 1960-ականներին թաղամասում կառուցվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգին, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի (Մալաթիա) գլխավոր եկեղեցուն: Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին:

Եկեղեցու կառուցումը սկսվել է 1991 թ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք: Այն նվիրված է Արցախյան ազատամարտում ընկած հերոսների և նահատակված մալաթիահայերի հիշատակին: Եկեղեցին գործում է 1998 թվականից:


Սեբաստիա 34