ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն


Երեխաների և երիտասարդների կրթություն կերպարվեստի, կատարողական արվեստի, ինչպես նաև երաժշտության բնագավառներում:


Գեղագիտության ազգային կենտրոն (ԳԱԿ), հիմնադրվել է 1978 թվականին Երևանում, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով՝ 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության պատկերասրահի հիման վրա։

Կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ, նաև գեղագիտական դաստիարակությամբ։

Կենտրոնում գործում է Մանկական ստեղծագործության թանգարանը, «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» ստորաբաժանումը իր բազմաթիվ արվեստանոցներով, երկու թատրոններ՝ «Փոքր թատրոնը» և «Մետրո» թատրոն-ստուդիան, մանկական ֆիլհարմոնիան իր պարի ստուդիայով և «Գորանի» համույթով, ինչպես նաև ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցը։ Կենտրոնը ունի նաև մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Մեղրիում, Սևանում և Գորիսում։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթիից շաբաթ՝ 11:00-17:00

Կիրակի՝ 11:00-16:30

Երկուշաբթի՝ փակ


ՄՈՒՏՔ


Մուտքի տոմս՝ 800 դրամ

Երեխաներ (մինչև 10տ.) – 200 դրամ 


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն –  1000 դրամ

Օտար լեզուներ – 2500 դրամ



Աբովյան փող. 13
+37460 833 383