ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1995


Պետ. ցուցիչ՝ 1.6.118

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Հայ կրկեսի դերասան, մնջախաղի մեծ վարպետ, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971) Լեոնիդ Ենգիբարյանի (1935-1972) հուշարձանը կանգնեցված է նրա անունը կրող պուրակում` Երևանի Կրկեսի շենքի դիմաց` պատվանդանին:

Հուշարձանը բրոնզաձույլ է, ունի 2.5-2.6 մ բարձրություն՝ դրված 1 մ բարձրությամբ վարդագույն, կոպտատաշ, բազալտե պատվանդանի վրա: Ենգիբարյանը պատկերված է ողջ հասակով, գլուխը ձախ թեքած, ձեռքերով ուսերը գրկած: Գծագրվում են հագուստի մանրամասները՝ կարճ թևքերով վերնաշապիկը, վզկապը, տաբատը: Հուշարձանն աչքի է ընկնում պլաստիկական լուծումների նրբագեղությամբ: 


Լ.Ենգիբարյանի անվան պուրակ