ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ - ԿԵՆԱՑ ԾԱՌ


1970


Պետ. ցուցիչ՝ 1.6.119

Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան

Քանդակագործ՝ Հակոբ Փիլիպոսյան

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված հուշարձանը գտնվում է Մեսրոպ Մաշտոց ու Մարշալ Բաղրամյան պողոտաների խաչմերուկում՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Սև, փայլեցված մարմարից կառուցված գետնախարսխի վրա Բյուրականի նարնջագույն, սրբատաշ տուֆից կերտված ուղղաձիգ կոթող է (4,35 մ x 2,85 մ): Գլխավոր ճակատին անհամաչափ ձևով տեղադրված է պղնձե դրվագված սալ (3,5 x 1,8 մ): Հորինվածքի կենտրոնում կենաց ծառն է, երկու կողմերում՝ Վանի թագավորության շրջանի հագուստներով տղամարդու և կնոջ կերպարներ: Ստորին մասում պատկերված է արծվառյուծ (գրիֆոն): Հորինվածքի ստորին ձախ մասում փորագրված է ԷՐԵԲՈՒՆԻ 782, աջ մասում՝ ԵՐԵՎԱՆ: Կոթողի ետնամասում աղբյուր է: Հորինվածքի մանրամասներն արված են Վանի թագավորության արվեստին բնորոշ գծերով:

 


Մ. Սարյանի անվան պուրակ