ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1997


Պետ. ցուցիչ՝ 1.6.125
Ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան

Ճարտարապետ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս Կարո Հալաբյանին նվիրված հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Մոսկովյան փողոցի հարևանությամբ:

Ճարտարապետական փոքր ձևի մեջ ներդաշնակորեն համադրված անտիկ և վաղ միջնադարյան ճարտարապետության տարրերն ստեղծում են եռանկյունաձև երեք խորշերով մշակված հոնիական խոյակի կուռ հորինվածք: Խոյակի դիմային հարթության վրա փորագրված է. ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ: Հակառակ կողմում տեղադրման տարեթիվն է՝ 1997: Կերտված է սրբատաշ, զանգվածեղ բազալտ քարերից:

Վաստակաշատ ճարտարապետի հիշատակը հավերժացնող ուշագրավ հուշարձան է:


Օղակաձև զբոսայգի