ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1950
Պետ. ցուցիչ՝ 1.6.142
Քանդակագործ՝ Արա Սարգսյան
Հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի (1913-1944) կիսանդրին տեղադրված է Մանկական զբոսայգում: Բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ուղղանկյուն
հատվածքով, վարից վեր հետզհետե
նեղացող, սրբատաշ բազալտե
պատվանդանին (ընդհանուր բարձրությունը՝ 4,25 մ), որն իր հերթին դրված է եռաստիճան գետնախարսխի վրա: Նելսոն Ստեփանյանը պատկերված է օդաչուի համազգեստով, կուրծքը զարդարում են շքանշանները, որոնցով նա պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին: Պատվանդանի դիմային մակերեսին քանդակված են Խորհրդային Միության հերոսի երկու աստղերը, Վ. Լենինի շքանշանը, իսկ հայերենով փորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանը՝ կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի բրոնզե արձանն իր հայրենիքում կանգնեցնելու մասին: Ստորին մասում ռուսերենով գրված է՝ НЕЛЬСОН СТЕПАНЯН. 1913-1944:
Քանդակի գեղարվեստական մշակումը
ռեալիստական է, դիմանկարային, հերոսական կերպարի ընդգծված
վեհությամբ: Հավերժացնում է պատերազմում զոհված անվանի հայորդու հիշատակը: