ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ-ԼԸՊԱԺԻ ԱՐՁԱՆ
1887
Քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն
19-րդ
դ. ֆրանսիացի նկարիչ, նատուրալիստական ուղղության ներկայացուցիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի (1848-1884) արձանը տեղադրված
է Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների հատման հատվածում գտնվող Ֆրանսիայի հրապարակում՝
սիզամարգի մեջ: Հեղինակել է ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենը, 1887 թ.:
Արձանը
կանգնեցված է եղել Ֆրանսիայի Լոթարինգիայի մարզի Դանվիլյե բնակավայրում՝ նկարչի ծննդավայրի
եկեղեցու բակում: Այն Ֆրանիսայի նախագահ Նիկոլա Սարկոզին նվիրել է Հայաստանին 2011
թ. Երևան կատարած իր այցի ժամանակ, ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի
Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել
2011 թ. հոկտեմբերի 7-ին:
Բաստիեն-Լըպաժի բրոնզաձույլ արձանը տեղադրված է ֆելզիտե պատվանդանի վրա: Նկարիչը պատկերված
է կանգնած դիրքով, ոտքերը լայն բացած, ներկապնակը ձախ ձեռքին, վրձինը՝ աջ: Պատվանդանի
դիմային երեսին հայերեն և ֆրանսերեն արձանագրված է՝
ՕԳՅՈՒՍՏ
ՌՈԴԵՆ. ՆԿԱՐԻՉ ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ-ԼԸՊԱԺ:
Պատվանդանի
հետին նիստին գրված է՝ BY MUSEE RODIN, 1903: