ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ «ՊԵՊՈ»


1976 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.139

Քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան

Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Հուշարձանը գտնվում է Մովսես Խորենացի և Գրրիգոր Լուսավորիչ փողոցների միջև՝ Անգլիական զբոսայգում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիմաց: Դիրքորոշված է դեպի շատրվանները և նախատեսված է աղեղնաձև դիտման համար: Կառուցվել է հայ մեծ դրամատուրգ Գ. Սունդուկյանի ծննդյան 150-ամյակի առթիվ և նվիրված է նրա «Պեպո» պիեսի գլխավոր հերոսին: Հեղինակներն են՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյանը և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:

Հուշարձանը քանդակված է բազալտի 2 կտորից, մակերեսը մշակված է հատիկավոր սկզբունքով: Ողջ հասակով կանգնած Պեպոյի քանդակն է: Վերջինս ներկայացված է ռեալիստորեն, իբրև ժողովրդի հավաքական կերպար. Պեպոն Թիֆլիսի կինտոյի հագուստով է, աջ ձեռքին՝ բարաթ, ձախին՝ գլխարկ: Պեպոյի դեմքը վառ արտահայտված ազգային տիպ է, դիմագծերը հիշեցնում եմ Հրաչյա Ներսիսյանին, ով հիանալիորեն կերտել է Պեպոյի կերպարը Համո Բեկնազարյանի համանուն կինոնկարում (1935 թ.): Քանդակին հատուկ են ձևերի պարզությունն ու հստակությունը, դրանց ընդհանրացումը, պատկերի ամբողջականությունը:    

Պեպոյի քանդակը Սունդուկյանի ստեղծագործության ժողովրդայնության հասարակական գնահատականն է:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Անգլիական այգի