ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Հակոբ Մեղապարտ


Քանդակագործ՝ Խ. Իսկանդարյան

Նյութ՝ Գրանիտ

Տարեթիվ՝ 1987


Հակոբ Մեղապարտ (15-րդ դար - 16-րդ դար), հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր։

Հակոբ Մեղապարտի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Իսահակյան փողոցում, Գրքի պալատի և Արմենպրես լրատվական գործակալության շենքի դիմաց, տեղադրվել է 1987 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է գրանիտից, չափսերը` 6x3,5 մետր։


Արձանը պատկերում է Հակոբ Մեղապարտին, որի ձախ ձեռքում նրա հրատարակած առաջին գիրքն է՝ «Ուրբաթագիրքը»։ Ներքևի աջ անկյունում, «Հակոբ Մեղապարտ» գրության վերևում, Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus՝ Հակոբ, Zanni՝ Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius՝ Հայ։



Իսահակյան փ.