ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՏՈՐՔ ԱՆԳԵՂ


1982


Պետ. ցուցիչ՝ 1.8.15

Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան

Դրվագող՝ Ներսես Չարխչյան

Տորք Անգեղի հուշարձանը գտնվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածում՝ բլրի վրա: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու (5-րդ դար)՝ Տորքը Հայկ նահապետի ծոռն էր՝ բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր մի հսկա, որին տգեղության պատճառով Անգեղ են անվանել: Ըստ ավանդության՝ նա ձեռքերով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, հարթեցրել և դրանց վրա արծիվներ քանդակել, իսկ Պոնտոսի (Սև ծով) ափին բլրաչափ ժայռերը պոկելով, նետել է թշնամու նավերի վրա, խորտակել կամ փախուստի մատնել դրանց:

Տորքը պատկերված է ժայռաբեկորը երկու ձեռքով գլխից վեր բարձրացրած, ասես պատրաստվում է նետել թշնամու նավերի վրա: Արձանն արտահայտում է ուժ, առնականություն, ունի դյուցազնին բնորոշ կերպարանք և կեցվածք: Քանդակը պատրաստված է կոփածո պղնձից, բարձրությունը 4,8 մ է:


Նոր Նորքի 2-րդ զանգված