ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ
1999 թ.
Պետ.ցուցիչ՝ 1.6.144
Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան
Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
Հայ մեծ բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի (1885-1920) հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Տերյան փողոցին հարող հատվածում: Կանգնեցվել է 1999 թ.: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2000 թ. փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը: Հեղինակներն են Համլետ Խաչատրյանը (Երևանի գլխավոր ճարտարապետ, 1998-2000 թթ.) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանը:
Մոխրագույն, միակտոր բազալտից կերտված արձանը տեղադրված է սրբատաշ բազալտից կառուցված հարթակի վրա: Բանաստեղծը քանդակված է նստած դիրքով՝ գլուխը ձախ ուսին թեքած, ձախ ձեռքով հենվել է քարին, աջով բռնել է գիրքը: Ընդգծված են հագուստի մանրամասները:
Բարձրությունը 3 մ է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Տերյան փող.