ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1985
Պետ. ցուցիչ՝ 1.12.12
Ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան
Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան
5-6-րդ դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ, հին հայկական փիլիսոփայության
աշխարհիկ փիլիսոփայության հիմնադիր Դավիթ Անհաղթի հուշարձանը գտնվում է նույնանուն
փողոցի վերջնամասի զբոսայգում: Արձանը բրոնզաձույլ է, ունի 3 մ բարձրություն:
Տեղադրված է կարմրավուն գրանիտից պատվանդանի
վրա: Մեծ մտածողը ներկայացված է նստած դիրքով, երկար հագուստով: Ձախ ձեռքը հենել է ծնկին, խոհուն հայացքը
սևեռված է դեպի Արարատ լեռը: Աջ ձեռքով բռնել է մորուքը, արմունկի տակ հաստափոր գիրք
է, որի վրա փորագրված է Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» աշխատությունը խորհրդանշող
«ՃԱՆԱՉԻՐ ՀՈԳՈՒԴ ԳԱՆՁԵՐԸ ՄԱՔՈՒՐ...» նախադասությունը:
Անհաղթի փողոց