ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ
1969
Պետ․ ցուցիչ՝ 1․7․10
Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան
Հին
հայկական դիցաբանության ռազմի, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստված Վահագնի հուշարձանը
գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայում: Ավանդության համաձայն` Վահագնը մենամարտի է բռնվել խավարը մարմնավորող
վիշապների հետ, որտեղից էլ ստացել է Վիշապաքաղ մականունը։
Քանդակը
1960-ականներին կերտել է Կառլեն Նուրիջանյանը: Տեղադրվել է 1969 թ. Լենինի (այժմ՝ Մաշտոցի)
պողոտայում: 1970-ական թթ. տեղափոխվել է Հայաստանի նկարիչների միության շենքի հարակից
տարածք, 1980-ական թթ.՝ Էջմիածնի խճուղի: 1990-ական թթ. վերջին քամուց ընկել ու կոտրվել
է: 2001 թ. այն վերականգնել է հայտնի քանդակագործ-դրվագող Ներսես Չարխչյանը: 2004 թ.
դեկտեմբերի 19-ին տեղադրվել է Ծովակալ Իսակովի պողոտայում:
Պղնձե
հորինվածք է՝ տեղադրված բազալտե անմշակ քարաբեկորի վրա: Բարձրությունը 3,5 մ է: Ներկայացնում է վիշապի հետ
մարտնչող Վահագն աստծուն: Քանդակում արտահայտված է կյանքի և մահվան միջև պայքարի, չարի
նկատմամբ բարու հաղթանակի գաղափարը:
Արձանի
կրկնօրինակը 1971 թ. տեղադրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի տան դիմաց: