ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԵՐԱԶԱՆՔ. ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ


2001


Քանդակագործ՝ Էմին Պետրոսյան


«Երազանք. լինում է, չի լինում» տուֆակերտ քանդակը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգում: Տեղադրվել է 2001 թվականին։

Քանդակում պատկերված է աղջիկ՝ թռչնի հետ։ Թռչունը խորհրդանշում է երազանքը: Բազմաթիվ հեքիաթներում, պոեզիայում և երգերում սիրո, թախծի, հույսի և ապագայի բարի սպասումների կրողը շատ դեպքերում հավքն է։ Այն աղջկա գլխի փոքր-ինչ թեքված շարժման հետ ստանում է լիրիկական նրբերանգ։ 


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան