ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Հայկ Նահապետ


Քանդակագործ՝ Կ. Նուրիջանյան

Նյութ՝ Կոփածո պղինձ

Բարձրություն՝ 3.5 մ

Տարեթիվ՝ 1972


Հայկ Նահապետ - Հայոց նահապետ, ազգապետ։ 

Ըստ ժողովրդական մեկնաբանության Հայկ անունը նշանակում է հսկա, հաղթանդամ։ 

Հայկ նահապետի արձանը գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ։ 

Արձանի նյութը կոփածո պղինձ է, քանդակի բարձրությունը` 3,5մ: Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի կողմից պատրաստված այս արձանը իր այլ գործերի հետ միասին պետք է տեղադրվեր Ծիծեռնակաբերդի այգում։ Ուշագրավ է, որ Հայկ Նահապետի ոտքերի տակ պետք է լինեին առյուծակերպ հենարաններ, որոնք խորհրդանշելու էին Բաբելոնն ու Ասորեստանը։

Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ նահապետի արձանը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), հետագայում՝ 1975 թվականին, տեղափոխվել է Նոր Նորքի 2-րդ զանգված:

Արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։


Նոր Նորքի 2-րդ զանգված