ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«Վարք Հավերժության»


Քանդակագործ՝ Դ. Երևանցի

Ճարտարապետ՝ Ռ. Հասրաթյան

Նյութ՝ Բրոնզ

Տարեթիվ՝ 2012


2012 թ.-ի ապրիլի 23-ին, Երևանի Օղակաձև զբոսայգում, Տերյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից տարածքում, բացվել է քանդակագործ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» բրոնզաձույլ քանդակը, որը ձուլվել է Պրահայում։ 

Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը, պատկերելով այն երկու կանանց, ովքեր 1915 թվականին հայերեն մագաղաթյա ամենամեծ ձեռագիր գիրքը բավականին ծանր լինելու պատճառով, երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ Այն ունի 660 էջ, պատրաստված է հորթի կաշվից, կշռում է 28 կիլոգրամ։  Մագաղաթն այժմ պահվում է Մատենադարանում։


Տերյան փ.