ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Իրաքի Շինջար նահանգում սպանված եզդիների հիշատակի հուշարձան


Տարեթիվ՝ 2016


Մայրաքաղաքի օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքում սպանված եզդիների հիշատակի ոգեկոչման հուշարձան: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով ստեղծված հուշարձանի կյանքի կոչման հարցում անմիջական աջակցություն են ցուցաբերել նաև հանրապետության ղեկավարությունն ու Երևանի քաղաքապետարանը:

 

Հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը:



Օղակաձև զբոսայգի