ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Միացյալ խաչ
Քանդակագործ՝ Ֆ. Սողոյան
Ճարտարապետ՝ Ռ. Մանուկյան, Տ. Մանուկյան
Նյութ՝ Սպիտակ-մոխրագույն գրանիտ
Տարեթիվ՝ 2013
Հուշարձանը կառուցված է սպիտակ-մոխրագույն գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։ Պատվանդանին հայերեն և ռուսերեն արձանագրված է «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։
Հուշարձանն իրենից ներկայացնում է հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ՝ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը։ Հուշարձանի նյութը և գույնը հեղինակի կողմից ընտրված են նրա իմաստային նշանակությանը համահունչ լինելու համար, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։
Հանդիսավոր բացումը կատարել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար անձինք, երևանցիներ:
Այս հուշարձանի նույնատիպը 1997 թվականին Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասների» պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։
Պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից։
Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ։