ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1999
Պետ. ցուցիչ՝ 1.6.95.4
Ճարտարապետ` Ռոմեն Մարտիրոսյան
Քանդակագործ` Յուրի Պետրոսյան
Աշխարհահռչակ
հայ երգահան, խմբավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արամ Խաչատրյանի
(1903-1978) հուշարձանը տեղադրված է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի գլխավոր մուտքի
առջև, բարձր հարթակի վրա: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1999 թ. հուլիսի 31-ին:
Երգահանը
պատկերված է բազկաթոռին նստած, ստեղծագործական վերելքի պահին:
Հուշարձանը
բրոնզից է, հարթակը՝ մոխրագույն, ողորկ գրանիտից (7,55 × 3,80 մ): Քանդակի բարձրությունը
3,50 մ է, հուշարձանի ընդհանուր բարձրությունը՝ 4,55 մ:
Սայաթ-Նովա պող.