ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1957


Պետ. ցուցիչ՝ 1.6.95.5

Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան
Քանդակագործներ՝ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան

Հայ նշանավոր երգահան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) հուշարձանը գտնվում է Ազատության հրապարակում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գլխավոր մուտքից աջ։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թ. նոյեմբերի 17-ին։

Բրոնզե արձանը կանգնեցված է վարդագույն գրանիտե, աստիճանավոր պատվանդանի վրա։ Սպենդիարյանը պատկերված է բազկաթոռին նստած, պարտիտուրն ընթերցելիս։ Ընդհանուր բարձրությունը 8,50 մ է։ 


Ազատության հրապարակ