ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2003


Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան

Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի (1897-1982) հուշարձանը գտնվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի եզրին:
Անվանի զորահրամանատարը ներկայացված է ձիու վրա նստած, զինվորական համազգեստով:
Հուշարձանը բրոնզից ու գրանիտից է, բարձրությունը պատվանդանի հետ 9 մ է։


Բաղրամյան պողոտա