ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Օհան Դուրյանի արձան
Քանդակագործ՝ Գ.Բաղդասարյան
Տարեթիվ՝ 2022թ., 8 սեպտեմբեր
Սեպտեմբերի 8-ին լրացավ հայ երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց Օհան Դուրյանի հիշատակին նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակում Մաեստրոյի հուշարձանի բացմամբ: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։
Արձանի բացման արարողությունը կատարեցին հոբելյանական հանձնաժողովի անդամ, Օհան Դուրյանի ամենամտերիմ բարեկամ բժիշկ Վահան Վարդապետյանն ու Օհան Դուրյանի այրին՝ տիկին Ալիս Դուրյանը։
Ազատության հրապարակ