ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2011
Հուլիսի 7-ին բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին: 2010-2011 թթ. Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ այգին ամբողջությամբ վերանորոգվել է:
Լիոնի հանրային զբոսայգին, որը երևանցիների շրջանում հայտնի է որպես Թոխմախի այգի, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այն զբաղեցնում է 17 հա տարածք, և այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը: Այն զբաղեցնում է 8 հա տարածք և օգատգործվում է «վինդսերֆինգ» սպորտաձևի սիրահարների կողմից։
Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։
1578 թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։
1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Այդ ժամանակվանից լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով։
Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։
2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ և վերաբացվել է 2011 թվականի հուլիսին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը:
ԱՅԼ
1765-1766
Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից:
2020
2020 թվականին ՝ Հայաստանի մայրաքաղաք Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ Երևանը վերածվեց թիկունքի ՝ օգնություն ցուցաբերելով ռազմաճակատին: