ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

7-ՐԴ ԴԱՐ Մ.Թ.Ա.


Կարմիր բլուրը Ուրարտուի հնագույն թագավորության Անդրկովկասյան գավառների մայրաքաղաքն էր: Ամբողջ տարածքը գտնվում էր զարգացման փուլում: Փորվել էին ոռոգման ջրանցքներ, ստեղծվել էին արհեստական պահեստային լճակներ, հիմնվել էր Թեյշեբաինի ամրոցը՝ Կարմիր բլրի վրա:


Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին, 4 հեկտարի տարածքի վրա հիմնվել է Թեյշեբանի (Կարմիր Բլուր) բերդաքաղաքը: Այն կանգուն է եղել մեկ դարՈւրարտական քաղաքը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

Ժամանակին այս վայրը եղել է ամրոց և կառավարական կենտրոն: Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։

Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար։ Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ-ի, շարվել են խոշոր (52x35x14 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ։ Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց բնակարաններից։ Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այլն։ Խոշոր սենյակները լուսավորվել են նաև երդիկով։ Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք։ Այս շարքում է նաև երեք բաժանմունքից բաղկացած սրբարանը։ Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում։ Մասնագետներն եզրակացրել են, որ տաճարային շենքերն ունեցել են 2 տիպի դահլիճ՝ քառակուսի և ուղղանկյուն։ Քաղաքն ունի նաև ստորգետնյա ջրանցք, որը կառուցվել է Ռուսա Բ-ի կարգադրությամբ։ Թեյշեբաինին ուներ ճիշտ հատակագծված փողոցներ, որոնք համապատասխանում էին թաղամասերին ու պարունակում բնակելի շենքերի տարբեր կոմպլեքսներ։

Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքը կառուցվել է ըստ նախօրոք մտածված հատակագծի և բնակեցվել է կառուցապատվելուց հետո միայն։ Նրա կենտրոնական մասում բնակիչներն իրենք տներ չէին շինում, այլ բնակվում էին պետության կողմից կառուցվածների մեջ։

Հնագիտական ​​ապացույցները ցույց են տալիս, որ Թեյշեբաինին հրկիզվել և կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից, մ. թ. ա. մոտ 585 թվականին։ Ենթադրվում է, որ քաղաքի գրոհը սկսվել է գիշերը, և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։ Հայտնաբերվել են նաև կմախքներ՝ ձեռքերին ոսկյա իրեր։ Ենթադրաբար, երբ քաղաքի վրա հարձակվել են և հրկիզել այն, քաղաքի բնակիչները սկսել են կա՛մ թալանել, կա՛մ փրկել իրենց ունեցվածքը: Կործանումից հետո կյանքը քաղաքում այլևս չի վերականգնվել։

Կարմիր Բլուր անվանումը բլուրը ստացել է կարմրավուն երանգի պատճառով։ Այս գույնը այն ձեռք է բերել այն բանից հետո, երբ քաղաքը հրկիզվել է, իսկ վերին տուֆե պատերը շոգից փլվել ու քանդվել են։ Տուֆը կրակով տաքանալուց հետո այն ավելի ինտենսիվ կարմիր գույն է ստացել, ուստի բլուրը կարմիր է դարձել։ Հրդեհից հետո պատերի ստորին հատվածները կանգուն են մնացել, քանի որ կառուցվել են ավելի դիմացկուն քարից։


Ուղիղ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում, միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվեցին պարբերական պեղումներ: 2021 թվականին պեղվել է ուրարտական ժամանակաշրջանի քարավանատուն։ Կարդացեք հնագիտական վայրում նոր հայտնագործությունների մասին այստեղ։

ԱՅԼ

1513-1735


Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Երևանը 14 անգամ «ձեռքից ձեռք անցավ». Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը մնաց Սեֆյան Պարսկաստանի պետության կազմում:

2021


Մայիսին բացվեց «Երևանի Պարկ» տարածաշրջանի թեմատիկ ամենամեծ այգին: