ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1679-1680


Քանաքեռցի մեծահարուստ բնակիչ Խոջա Փլավին վերականգնել է Կարմիր կամուրջը` Հրազդան գետի երեք կամուրջներից մեկը մինչև 1804-1813թթ.: Կամուրջը կոչվել էր «կարմիր», քանի որ կառուցված էր կարմիր տուֆից:


Այն նաև կոչվում էր «Խոջա Փլավի կամուրջ»՝ Խոջա Փլավի անունով, քանի որ վերջինս վերականգնել էր 1679 թվականին երկրաշարժից ավերված կամուրջը:

Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր էր, իսկ բարձրությունը՝ 11: Այն ուներ 4 կամար՝ երկուսը մեջտեղում էին և թեքված, մյուս երկուսը՝ Հրազդան գետի ափին:

Դարեր շարունակ Կարմիր կամուրջը տնտեսական կապեր էր ապահովում Երևանի բերդի (Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանի տեղում) Էջմիածնի և Արարատյան դաշտի միջև:

20-րդ դարում կամուրջը փլուզվել է։


1694թ. խաչքարային մի հիշագրությունից պարզ է առնում, որ Խոջա Փլավի իսկական անունը եղել է Հակոբ. «Թվին ՌՃԽԳ (1694): Յիշատակ է սուրբ խաչս Յակոբի, որ մականուամբ Փլաւ ասի...»: Սույն խաչքարն այժմ Երևանի պատմության թանգարանում է:

ԱՅԼ

1513-1735


Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Երևանը 14 անգամ «ձեռքից ձեռք անցավ». Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը մնաց Սեֆյան Պարսկաստանի պետության կազմում:

1826-1828


1826-1828թթ. ռուս-պարսկական 2-րդ պատերազմի ժամանակ՝ 1827 թվականի հոկտեմբերին, գեներալ Պասկևիչը գրավեց Էրիվանի ամրոցը: 1828 թվականի փետրվարի 10-ին իրանական Թուրքմենչայ գյուղում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Պարսկաստանը Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջեց Ռուսաստանին: