ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2025
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ներկայացավ նոր լուսավորությամբ:
Հայաստանի Հանրապետության անկախության օրը Օպերայի շենքը գեղարվեստական նոր լուսավորությամբ ներկայացավ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ արդիականացվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորությունը: Այն լուսավորվել է շուրջ 400 LED լուսարձակներով:
Հանդիսավոր արարողությունը ուղեկցվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարումներով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
ԱՅԼ
1958
Ավարտվեցին Լենինի հրապարակում շենքերի համալիրի (ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Ռաֆո Իսրայելյան) և Լենինի պողոտայի վերևում (ներկայիս Մաշտոցի պողոտա) հին ձեռագրերի պահոցի՝ Մատենադարանի (ճարտարապետ Մարկ Գրիգորյան) շինարարական աշխատանքները:
1902
1902 թվականին առաջին անգամ երկաթուղային գիծն անցնում է Էրիվանով ՝ այն կապելով Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) և Թիֆլիսի հետ: