ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1981
Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանի ձայնադարանը բացվել է 1981 թվականին։
Մոտ տասը տարվա ընթացքում ձայնադարանի վինիլային հավաքածուն հասավ 8500 անվանման։ Չնայած հարուստ երաժշտական հավաքածուին՝ ձայնադարանի գլխավոր գրավականը բազմազան աուդիոգրքերն էին։ Որպես կանոն, հենց դրանք լսելու համար էին այստեղ գալիս դասարաններով, կամ հենց այնպես, սեփական կամքով՝ գրադարանն 80-ականներին հատկապես կենտրոնում բնակվող դեռահասների սիրելի ժամանցի վայրերից մեկն էր։ Այն տարբերվում էր մյուս գրադարաններից նրանով, որ այստեղից ոչ թե պարզապես գրքերը տանում-բերում էին, այլ մնում էին ժամերով։
ԱՅԼ
1968
Երևանցիներն ու հյուրերը նշեցին քաղաքի 2750-ամյակը։ Արին Բերդ բլրի ստորոտում բացվեց Էրեբունի թանգարանը: Հայ ջուլհակները ստեղծեցին հանրահայտ Էրեբունի գորգը, իսկ Երևանի փորձարարական ծխախոտի կոմբինատը սկսեց «Արին բերդ» և «Էրեբունի» ծխախոտի արտադրությունը, որոնք մեծ տարածում գտան։