ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երևանի 2026 թվականի միջոցառումներ
Վայելեք Երևանի լավագույն միջոցառումները
Մենք հավաքել ենք տարվա ամենասպասված միջոցառումները՝ սկսած մասշտաբային համերգներից և թատերական ներկայացումներից մինչև գունեղ ու կենսախինդ փառատոներ։
Ընտրեք ձեր նախասիրություններին համապատասխան ժամանցը, զգացեք քաղաքի յուրահատուկ ռիթմը և բացահայտեք Երևանի գույներն ու տրամադրությունը:
Հետևեք Երևանի մշակութային անցուդարձին և նախապես պլանավորեք ձեր հանգիստը՝ որպեսզի ոչ մի հետաքրքիր պահ բաց չթողնեք։
📌ԱՊՐԻԼ
7 - Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումներ
24 - Հոգևոր երաժշտության խմբերգային համերգ
30 - Ջազի միջազգային օր
📌ՄԱՅԻՍ
23 - Թանգարանների գիշեր
Մայիս - Հունիս - «Բեբուկ» շարժական թատրոն - մանկական ինտերակտիվ ներկայացումներ
📌ՀՈՒՆԻՍ
1 - Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներ
2 - 6 - «Երևան Բալետ Ֆեստ» միջազգային 4-րդ փառատոն
5 - 7 - Երևանի գինու օրեր
Հունիս - Հուլիս - Երևանի փողային նվագախմբի բացօթյա համերգաշար
📌 ՀՈՒԼԻՍ
Կարճամետրաժ ֆիլմերի երևանյան փառատոն
12 - Վարդավառի տոն
12 - 19 - «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն
📌 ՍԵՊՏԵՄԲԵՐ
«Նկարիչների գիշեր» կերպարվեստի բացօթյա փառատոն
4 - 6 - Գրքի երևանյան փառատոն
21 - Անկախության օր
📌ՀՈԿՏԵՄԲԵՐ
1 - 8 - «Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոն
11 - Էրեբունի - Երևան տոնակատարություններ
22 - 25 - Երևանի նորաձևության շաբաթ
📌 ԴԵԿՏԵՄԲԵՐ
13-ից - Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառումներ