ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Իտալական շնչով կոնցեպտուալ «Casa Nostra» ռեստորանի ճաշացանկը մշակելիս` խոհարարներն առաջնորդվել են մոդեռն գաստրոնոմիայի սկզբունքներով: Բոլորիս քաջ ծանոթ մթերքներով և նոր ու ժամանակակակից մեթոդներով «Casa Nostra»-ի խոհարարական թիմը ստեղծել է համեղ, հագեցնող ու միևնույն ժամանակ գեղեցիկ ուտեստներ:
«Casa Nostra»-ի ճաշացանկում ներառված են բոլորի կողմից սիրված ավանդական իտալական ուտեստները՝ պիցցաներից, միդիաներով պաստաներից, բանջարեղենով ռիզոտոյից, ծովամթերքով ապուրից մինչև ութոտնուկով աղցան և թարմ տրյուֆելներ: Այստեղ նաև կարող եք փորձել տարբեր ձկնատեսակներ՝ սիբաս, դորադո, սաղմոն, թունա: