ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Kamar


«Kamar» ռեստորանը նորովի է մատուցում ավանդական ուտեստները՝ ներկայացնելով հայկական խոհանոցի յուրահատուկ համը: Ռեստորանում կարող եք վայելել հայկական թարմ հաց, որը պատրաստվում է հենց տեղում՝ թոնրի մեջ:

Ռեստորանը՝ համահունչ լինելով իր անվանը, հանդես է գալիս որպես կամար՝ կամրջելու հայկական և միջազգային գինիների համերը:

«Kamar» ռեստորանում ամեն օր այցելուները կարող են վայելել կենդանի երաժշտություն: Տրամադրվում են առանձնասենյակներ՝ միայն հրավիրատոմսերով միջոցառումներ նշելու և կորպորատիվ հավաքույթներն անցկացնելու համար:

Բացօթյա սրճարանը  հիանալի վայր է մի բաժակ թարմ սուրճով և հայկական ավանդական փախլավայով կամ գաթայով հանդիպումներն անցկացնելու համար:



Ամիրյան փող. 4/3
+37441 333 444