ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ
2002 թ.
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան,
Ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան
Վանի (Ուրարտու) թագավորության հզոր տիրակալ (թագավորել
է մ.թ.ա. 786-764 թթ.), Էրեբունի-Երևան քաղաքի (մ.թ.ա. 782 թ.) հիմնադիր
Արգիշտի Ա-ի հուշարձանը տեղադրված է Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում երկաստիճան
բազալտե, սրբատաշ հարթակի վրա: Բացումը տեղի է ունեցել 2002 թ. հունիսի 22-ին:
Հուշարձանը պատկերում է արքային՝ զույգ ձիեր լծած
մարտակառքը վարելիս:
Պատրաստված է սև և նարնջագույն տուֆից, քանդակի չափերն են՝ 7 x 3 մ, 4 x 1.5 մ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Էրեբունի հրապարակ