ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Ստեփան Շահումյանի անվան հրապարակը գտնվում
է Կենտրոն վարչական շրջանում՝ Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների հատման հատվածում։
Նախկինում կոչվել է Տաճարական հրապարակ, որտեղ
գտնվում էր ռուսական Սուրբ Նիկոլայ եկեղեցին։ 1931 թվականի սեպտեմբերի 20-ին հրապարակում տեղադրվել է բոլշևիկ հեղափոխական,
քաղաքական գործիչ, հրապարակախոս և Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հուշարձանը
(քանդակագործ՝
Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի):
Վազգեն Սարգսյան փողոց