ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ


1983-1984


Պետ. ցուցիչ՝ 1.6.148
Ճարտարապետներ՝ Կորյուն Հակոբյան, Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան, Գուրգեն Մուշեղյան
Քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան
Կոնստրուկտորներ՝ Իգոր Ծատուրյան, Գրիգոր Ազիզյան
Շինարար՝ Ս. Ղազարյան
Ճարտարագետ-տեխնոլոգ՝ Մ. Ահարոնյան

Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանից ոչ հեռու՝ Լենինգրադյան փողոցում:

Համալիրը բաղկացած է երկու դահլիճից՝ սպորտային և համերգային։ Առաջին դահլիճը շահագործման է հանձնվել 1983 թ., երկրորդը՝ 1984 թ. հոկտեմբերին։ Վերանորոգվել է 1985-1987 թթ.:

Իր հորինվածքով համալիրը ճարտարապետական եզակի կառույց է: Անհրաժեշտության դեպքում դահլիճները միանում են պտտվող 1008-տեղանոց տրիբունայի միջոցով՝ էապես ընդլայնելով իրենց օգտագործման հնարավորությունները:

1987 թ. համերգային դահլիճը ձևավորվել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզներով ստեղծված «Վերածնունդ» վարագույր-գոբելենով:

1987 թ. կառույցն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

1999 թ. համալիրն անվանակոչվել է հայ նշանավոր պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1974-1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999), ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունով։

Հիմնովին նորոգվել է 2007-2008 թթ.:

Համալիրի գլխավոր ճակատին՝ մուտքի վերնամասում, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հեղինակած «Վերածնունդ» մեծածավալ բարձրաքանդակն է (1984)՝ կատարված 60 մ երկարությամբ և 4,5 մ բարձրությամբ կարմիր տուֆե պատի վրա:

2023 թ. համալիր տանող աստիճանների դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաբայան, ճարտարապետ՝ Լևոն Առաքելյան):


Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900