ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.4
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թ. նոյեմբերի 10-ին:
Տունը կառուցվել է 1959 թ.: Նրա ուղղանկյուն ծավալը, որն ավարտում է «Գոլդեն Թուլիպ
Գրանդ Հոթել» (նախկինում՝ «Ինտուրիստ», ապա՝ «Երևան») հյուրանոցը հարավ-արևելքից, տեղադրված
է մի քիչ խորքում: Ճակատը լուծված է կլոր համամասնություններով՝ կրկնելով հյուրանոցի
կիսակլոր մասի եռաստիճան բաժանումը: Միջին բարձր մակարդակը առանձնացված է երկու զույգ
որմնասյուներով, որոնք կրկնում են հյուրանոցի կիսակլոր մասի հոնիական ոճի սյուների
հորինվածքն ու չափերը:
Շենքի և ցուցասրահների ներքին տարածությունը զուսպ է լուծված: Հատակի և աստիճանների մուգ կարմիր գրանիտը և պատերի չեզոք մոխրագույնը, սրահների պարզ ձևերը ստեղծում են անհրաժեշտ գունային և տարածական միջավայր՝ հաճախակի փոփոխվող ցուցանմուշների հարմարավետ տեղադրության համար: Հրապարակի կողմից աստիճանները տանում են գլխավոր մուտք և նախասրահ, որի խորքում գտնվում է ցուցասրահը:
Ցուցասրահի հատակի մակարդակը նախասրահի հատակի մակարդակից փոքր-ինչ ցածր է: Սրահի մուտքի դիմաց կան երկրորդ և երրորդ հարկեր տանող աստիճանավանդակներ: Երկրորդ հարկի սրահը տեղադրված է անմիջապես ներքևի սրահի վրա: Ունի բնական լուսավորում վերևից:
Նկարիչների տան ցուցարահը կառուցվել է Զալխանի պարսկական մզկիթի (1649, վերակառուցված՝ 1687) տարածքում:

Աբովյան փող., 16
+37410 564 853