ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Շենքը նախագծվել է 1926-1936 թթ. որպես Ժողովրդական
տուն (ճարտարապետ ՝ Ալեքսանդր Թամանյան): Հանդիսավոր հիմնարկեքը տեղի է ունեցել
1930 թ. նոյեմբերի 28-ին:
Երկդահլիճ թատերական շենքին Ալեքսանդր Թամանյանը
տվել է ինքնատիպ և արտահայտիչ լուծում: Ի սկզբանե այն նախագծվել է տրանսֆորմացվող ձմեռային
(հարավային) և ամառային (հյուսիսային) դահլիճների տեսքով, որոնցից յուրաքանչյուրն ուներ
իր բեմը, պարտերն ու ամֆիթատրոնը: Անհրաժեշտության դեպքում, նախապես հեռացնելով միջնորմը,
այս երկու բեմերը և դահլիճները պետք է միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար
նախատեսված օվալաձև սրահ մեկ ընդհանուր բեմով: Ցավոք, տեխնիկական խնդիրների, ինչպես
նաև՝ 1936 թ. Թամանյանի մահվան պատճառով երկու
դահլիճների հնարավոր միացման նախագիծը չի իրականացվել:
Թատրոնի շենքի նախագիծը 1937 թ. Փարիզի համաշխարհային
ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի (Grand prix):
Շենքի շինարարությունը իրականացվել է երկու փուլով: 1939 թ. ավարտվել է ձմեռային թատրոնի
համար նախատեսված մասը, որտեղ 1940 թ. սկսել է գործել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան
օպերայի և բալետի թատրոնը: 1953 թ. ավարտվել է նախագծով նախատեսված ամառային թատրոնը,
որի կառուցման ընթացքում շենքի այդ մասը վերափոխվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի
(ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան): 1979-ից կրում է Արամ Խաչատրյանի անունը (այժմ՝ «Արամ
Խաչատրյան» համերգասրահ):
1978-1980 թթ. շենքի օպերայի և բալետի թատրոնի
հատվածը, իսկ 1981-1983 թթ.՝ Համերգային մեծ դահլիճի հատվածը, հիմնովին վերանորոգվել
են (ճարտարապետներ՝ Գևորգ, Հուլիոս, Գայանե Թամանյաններ): Վերակառուցումից հետո օպերայի
և բալետի թատրոնի դահլիճն ունի 1200 նստատեղ, համերգային դահլիճը՝ 1400 նստատեղ:
Օպերայի և բալետի թատրոնի և համերգային դահլիճի
շենքը յուրահատուկ է միասնական և հաստատուն ծավալով, մոնումենտալ և գեղեցիկ ձևերով,
ներդաշնակ համաչափություններով: Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության
համար շատ կարևոր է՝ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթները և կենսունակ
ձևերն այստեղ կիրառված են այնպես, որ ստացել են նոր որակ և այժմեական հնչեղություն:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ռ. Լեոնկավալո «Պայացներ»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
+37433 533 391
5000 - 25000 AMD
Շբթ 18:00
Բոլերո X | Ֆավնի Զարթոնքը | Սրբազան Գարուն
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
+37433 533 391
5000-18000 AMD
Ուրբ 19:00