ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋ
12-րդ դար
Պետ. ցուցիչ՝ 1.6.84
Կարմիր
կամուրջը Երևանում՝ Հրազդան գետի վրա գտնվող հնագույն միաթռիչք կամուրջ է, որի պատմությունը
հասնում է մինչև 12-րդ դար։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է
միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն,
6,5 մ լայնություն։
Այն
կառուցված է կարմիր տուֆից, ինչի շնորհիվ էլ ստացել է «Կարմիր» անվանումը։ Կառուցվածքն
ի սկզբանե ունեցել է երեք մեծ կամար, որոնք միացրել են քաղաքի բերդը Արարատյան դաշտին։
Այն
նաև հայտնի է որպես Խոջա-Փիլավի կամուրջ՝ քանաքեռցի մեծահարուստ բարերարի պատվին, ով
ֆինանսավորել է կամրջի վերանորոգումը։
Կամուրջը
ռազմավարական նշանակություն է ունեցել՝ ապահովելով Երևան–Էջմիածին մայրուղու անցումը,
կապելով Դալմայի և Սարդարի այգիները։
Վերակառուցվել
է 1679 թ. երկրաշարժից հետո, իսկ 1830 թ. իրականացվել է հերթական ամրակայումը։ Ժամանակի
ընթացքում կամրջի տարբեր հատվածներ վերանորոգվել են, ինչի հետքերը տեսանելի են որմնաքարերի
վրա։ 1980-ականներից Կարմիր կամուրջը այլևս չի շահագործվում։
Կարմիր
կամուրջ հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և բարերար Յուրի
Աֆրիկյան-ի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հուշարձանը
վերականգնվել է 2024–2025 թթ. բարերարի միջոցներով՝ պահպանելով վերակառուցումների արժեք
ներկայացնող բոլոր պատմական շերտերը։