ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ
1985
Գտնվում է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի
տարածքում: Բետոնե ձևավոր սալերով սալարկված ծառուղին ունի 300 մ երկարություն և 10 մ լայնություն:
Ծառուղին
նախագծվել է այնպես, որ տանի դեպի «Մայր Հայաստան» հուշարձան և անհայտ զինվորի գերեզման: Մի կողմից եզերված
է մոխրագույն բազալտից շարված պատով մյուս
կողմից սահմանակից է կանաչապատ գոտուն: Պատի վրա, իրարից 40 մ հեռավորությամբ տեղադրված
են դեղնավուն տուֆից կերտված քանդակազարդ հուշաքարերի 5 խմբեր (առաջինը՝ 5 քար, մյուսները՝
3-ական): Ծառուղին բացում են առաջին խմբի կողք կողքի տեղադրված 5 հուշաքարերը:
Քարերի
վրա հայերեն և ռուսերեն լեզուներով փորագրված են ԽՍՀՄ հերոսների ու Փառքի շքանշանի
ասպետների անունները (ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյան, ԽՍՀՄ կրկնակի
հերոս Նելսոն Ստեփանյան, ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյան, ԽՍՀՄ հերոսներ՝ ծովակալ
Հովհաննես Իսակով, Հունան Ավետիսյան, Սերգեյ Բուռնազյան, Ջահան Կարախանյան, Խաչիկ Մելիքսեթյան,
Ստեփան Անաստասի Միկոյան, Գեորգի Հակոբյանց և այլք):
Հանդիսավոր
բացումը տեղի է ունեցել Մեծ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: